Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ն ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

17/08/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նոր մրցաշրջանի երրորդ խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Փյունիկ Ակադեմիային» և առավելության հասավ 3-2 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սամվել Հակոբյանը, մեկ անգամ աչքի ընկավ Արթուր Իսրայելյանը, տանտերերի կազմում էլ գոլի հեղինակներ դարձան Հայկ Հովսեփյանը և Ալեքսանդր Տեր-Թովմասյանը։

Երրորդ տուրի արտագնա խաղում Արամ Բարեղամյանի գլխավորած «Ուրարտու-2»-ը առաջին հաղթանակը տոնեց նոր մեկնարկած առաջնությունում։ «Փյունիկ Ակադեմիա»-ն հեշտ մրցակից չէր։ Առաջին խաղակեսում թիմը բազմիցս սպառնաց մեր դարպասին, սակայն մի քանի դրվագում փայլեց «Ուրարտու-2»-ի դարպասապահ Լևոն-Տեր Մինասյանը։ Հանդիպման հաշիվը բացել հաջողվեց հենց առաջին կեսում։ Սամվել Հակոբյանը երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ։ Մեր տղաներից շատ ժամանակ չպահանջվեց կրկնապատկելու ունեցած առավելությունը։ Մինչ ընդմիջման գնալը Սամվել Հակոբյանը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` 0-2։

Երկրորդ խաղակեսի առաջին գոլային վտանգավոր պահը «Փյունիկ Ակադեմիայի» կատարմամբ էր։ Վասպուրակ Մինասյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Երկու գնդակի առավելությունը պահել մեր տղաներին հաջողվեց մինչև 64-րդ րոպեն։ Տանտերերի կազմում հեռահար հարվածով հաշվի տարբերությունը կրճատեց Հայկ Հովսեփյանը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ի տղաները ևս մեկ գոլ խփեցին։ Փոխարինման մտած Արթուր Իսրաելյանը հաշիվը դարձրեց 3-1։ Իսկ ահա խաղի ավելացված ժամանակում «Փյունիկ Ակադեմիային» կրկին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Այս անգամ աչքի ընկավ փոխարինման մտած Ալեքսանդր Տեր-Թովմասյանը։

Ի վերջո «Ուրարտու-2»-ը կարողացավ հաղթանակ կորզել՝ վաստակելով առաջին 3 միավորն այս մրցաշրջանում։

Հավելենք, որ  «Ուրարտու-2»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 21-ին։ Մրցակիցը լինելու է «Գանձասարը», որի հետ մեր տղաները ուժերը կչափեն սեփական հարկի տակ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈԻ-2» 0-2

0-1 Սամվել Հակոբյան (32'), 0-2 Սամվել Հակոբյան (44'), 1-2 Հայկ Հովսեփյան (64'), 3-1 Արթուր Իսրայելյան (86'), Ալեքսանդր Տեր-Թովմասյան (90')

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ». 1. Սևակ Ասլանյան, 4․ Պերճ Պողիկյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 60․ Մարկ Ավետիսյան, 62․ Ռոբերտ Դեմիրճյան (43․ Նարեկ Մարտիրոսյան 76'), 38․ Հայկ Թաթոսյան, 85․ Կառլեն Հովհաննիսյան (80․ Իբարրա Հերնանդես 41'), 8․ Արամ Քոչարյան (37․ Ալեքսանդր Տեր-Թովմասյան 46'), 56․ Հայկ Հովսեփյան, 52․ Սամվել Գասպարյան, 17․ Լևոն Վարդանյան։

Պահեստայիններ՝ 16․ Վլադ Չատունց, 33․ Ռաֆայել Հարությունյան, 42․ Դավիթ Մկրտչյան, 89․ Արիս Կարապետյան, 50․ Էդգար Մկրտչյան, 51․ Արմեն Ադամյան, 37․ Ալեքսանդր Տեր-Թովմասյան, 43․ Նարեկ Մարտիրոսյան, 45․ Մարատ Ասատրյան, 35․ Պետրոս Ալեքյան, 80․ Իբարրա Հերնանդես, 40․ Աշոտ Միքայելյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 1. Լևոն Տեր-Մինասյան, 17. Տիգրան Այունց, 5. Ֆելիքս Խաչատրյան (ա) , 99․ Ռուբեն Աբրահամյան (33. Վարդան Բաբախանյան 75'), 26․ Ռոբերտ Բաղրամյան (24. Դավիթ Թալալյան 75'), 88․ Խարիտոն Այվազյան, 18․ Համլետ Սարգսյան, 10. Գոռ Լուլուկյան (9. Արթուր Իսրայելյան 75'), 20. Ռուբեն Եսայան, 11․ Արթուր Միսկիրիջյան (8. Գևորգ Գրիգորյան 89'), 7. Սամվել Հակոբյան (15․ Կարեն Դավթյան 89'):

Պահեստայիններ՝ 71. Հրաչ Սահակյան, 39. Նարեկ Դավթյան, 15․ Կարեն Դավթյան, 19. Արմեն Աֆրիկյան, 12. Արա Ջոլաքյան, 3․ Էրիկ Ամիրխանյան, 24. Դավիթ Թալալյան, 33. Վարդան Բաբախանյան, 13. Էդգար Ղուլինյան, 8. Գևորգ Գրիգորյան, 9. Արթուր Իսրայելյան։