Not Selected

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻ ՀԵՏ

19/08/2021

Հայտնի ծանրորդուհի, անկախ Հայաստանի պատմության առաջին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այցելել էր «Ուրարտու»։ Աշխարհի չեմպիոնը ներկա գտնվեց «Ուրարտու-աղջիկներ» թիմի մարզմանը, ծանոթացավ ֆուտբոլիստուհիների հետ։ Աղջիկներն իրենց հարցերն ուղղեցին Ավդալյանին, որն էլ կիսվեց մարզական կյանքում իր ունեցած հսկայական ու հաղթական փորձով։

«Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիները որպես նվեր, իրենց խաղային մարզաշապիկը հանձնեցին անվանի մարզիկին։