Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԱՇՈՏ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ

20/08/2021

«Ուրարտու-1-2009» թիմի կիսապաշտպան Աշոտ Հախվերդյանը, առողջական խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում։ Հիմա Աշոտն իրեն լավ է զգում, իսկ բժիշկներն էլ թույլատրել են վերականգնողական կարճ շրջանից հետո վերսկսել մարզումները։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանը, Ուգոչուկվու Իվուն և Վիտինյոն, ակադեմիայի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նազարեթյանի և «Ուրարտու-1-2009» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Վարդանյանի հետ միասին այցելել էին Աշոտին, հետաքրքրվելու, թե ինչպես է ապաքինվում պատանի ֆուտբոլիստը։

Գլխավոր թիմի ֆուտբոլիստներն առողջություն մաղթեցին Աշոտին, որն էլ խոստացավ «Ուրարտուի» առաջիկա խաղում այցելել մարզադաշտ ու հենց տրիբունայից հետևել իր թիմի խաղին։