Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-1-06»-Ը ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ

22/08/2021

Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի վերջին օրը ստուգողական հանդիպում անցկացրեց «Ուրարտու-1-06» թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3։

Պատանեկան հավաքականի ուսումնամարզական հավաքին մասնակցում էին «Ուրարտուի» 6 ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Ուրուշանյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մելոյանը, Դավիթ Թագվորյանը, Վահան Պետրոսյանը և Հայկ Աբգարյանը։ Դավիթ Հարությունյանն ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում և կատարում էր ավագի պարտականությունները, Հայկ Աբգարյանն ու Հովհաննես Ուրուշանյանը փոխարինման մտան առաջին կեսում, իսկ Գագիկ Մելոյանը, Դավիթ Թագվորյանն ու Վահան Պետրոսյանը խաղաժամանակ ստացան երկրորդ կեսում։

Վալերի Ալեքսանյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Գագիկ Պետրոսյանը, Դավիթ Ղիասյանն ու Ալեն Գրիգորյանը։ Պատանեկան հավաքականի երրորդ գոլն էլ խփեց «Ուրարտուի» սան Դավիթ Հարությունյանը։

ՀԱՅԱՍՏԱՆ Մ-15 - «ՈՒՐԱՐՈՒ-1-06» 3-3

0-1 Գագիկ Պետրոսյան (12’), 1-1 Ալեքս Գալստյան (20’), 2-1 Էմիլ Պապիկյան (24’), 3-1 Դավիթ Հարությունյան (56’), 3-2 Դավիթ Ղիասյան (71’), 3-3 Ալեն Գրիգորյան (86’)