Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2-08»-Ը ՌԱՖԱՅԵԼ ԹՈՐԳՈՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

24/08/2021

Օգոստոսի 23-ին մեկնարկեց Ռաֆայել Թորգոմյանին նվիրված հուշամրցաշարը։ Մասնակից թիմերի թիվը 8-ն էր, որոնք միմյանց հետ մրցեցին երկուական խմբերով։ Բ խմբում ընդգրկված «Ուրարտու-2-08» թիմը խմբային փուլում 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք գրանցելով՝ առաջատարի դիրքով դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ հուշամրցաշարի վերջին օրը՝ օգոստոսի 25-ին մրցելու է «Ակադեմիա-08»-ի հետ։ Հանդիպումը մեկնարկելու է 11։00-ին։

Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները խմբային փուլում գրանցեցին հետևյալ արդյունքները՝

«Միկա-08» - «Ուրարտու-2-08» 1-2

Գոլեր՝ Արման Վարդանյան, Սեյրան Շահինյան

«Օնոր Ակադեմիա-08» - «Ուրարտու-2-08» 0-6

Գոլեր՝ Արկադի Գրիգորյան (դուբլ), Հրանտ Սարգսյան, Ալեն Բարսամյան, Ալեն Պողոսյան, Սեյրան Շահինյան

«Ուրարտու-2-08» - «Արարատ-Արմենիա-08» 2-2

Գոլեր՝ Արման Վարդանյան, Սեյրան Շահինյան։

Ներկայացնում ենք Խմբային փուլի վերջին՝ «Արարատ-Արմենիա-08»-ի հետ հանդիպման ֆոտոշարքը․