Not Selected

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՌՈՍ․ «ԻՆՁ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ»

25/08/2021

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, այն հարցին, թե ինչ կարծիք ունի Նարեկ Աղասարյանի և Նարեկ Գրիգորյանի մասին, ասաց հետևյալը.

«Շատ լավ կարծիք ունեմ նրանց մասին։ Դիտել եմ «Ուրարտուի» բոլոր հանդիպումները։ Ինձ դուր է գալիս ինչպես է աշխատում «Ուրարտուն», հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ, բայց առաջիկա երեք խաղերիի համար ես նպատակահարմար գտա հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնց հրավիրել եմ»։

Խոակին Կապառոսը խոսել է նաև Ուգոչուկվու Իվուի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու և հավաքական հրավիրվելու մասին․

«Մենք «Ուրարտուի» տղաներին շատ ենք նայել, մեկ անգամ չէ, որ զրուցել ենք ակումբի մարզչական շտաբի հետ։ Ինքս գնացել եմ «Ուրարտու», զրուցել մարզիչների հետ։ Ֆեդերացիայի բոլոր մարզիչները խոսում են «Ուրարտուի» մարզիչների հետ, տեղյակ ենք նրանց մարզավիճակից։ Ուրախ եմ, որ դուք էլ տեսնում եք․․․ Իվուն այստեղ է 4 տարի, ես նույնպես խոսել եմ նրա հետ, նա իրեն շատ լավ է զգում Հայաստանում, բայց կա ընթացակարգ ու մենք պետք է սպասենք, բայց նա ֆուտբոլիստ է, որը կարող է օգնել մեր հավաքականին»։