Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-1-08»-Ը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԱՎԻԹ ՈՒԶՈՒՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

25/08/2021

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան Դավիթ Ուզունյանի հիշատակին նվիրված մրցաշարը մեկնարկեց օգոստոսի 22-ին։ Հուշամրցաշարին մասնակցություն ունեն 6 թիմեր՝ երկու ենթախմբերով։ Բ խմբում ընդգրկված «Ուրարտու-1-08» թիմը պայքարի մեջ մտավ օգոստոսի 25-ին՝ ուժերը չափելով «Ալաշկերտ-07»-ի հետ։ Արթուր Ղասաբօղլյանի գլխավորած թիմը հուշամրցաշարն սկսեց հաղթանակով՝ մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 8-0 հաշվով։ Թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Հայկ Ստեփանյանը (հեթ-տրիկ), Արթուր Սահակյանը (դուբլ), Սարգիս Գասպարյանը, Համլետ Ումրեյանը, Էդվին Մկրտչյանը։

Հաջորդ հանդիպումը «Ուրարտուի» պատանեկան թիմը կանցկացնի օգոստոսի 28-ին ու կմրցի «Փյունիկ-2-08» թիմի դեմ։