Not Selected

ԲԱՆԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

27/08/2021

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է խորհրդային ֆուտբոլիստ Վիկտոր Բանիկովին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը։

Մեկնարկային խաղում մեր պատանիները մրցեցին տանտերերի՝ Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ և պարտություն կրեցին 4-0 հաշվով։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներից Լևոն Բաշոյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպման 76-րդ րոպեին, Ալիկ Հովհաննիսյանը նույն րոպեին մտավ խաղադաշտ, իսկ Հայկ Ղազարյանը խաղաժամանակ չստացավ։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր պատանեկան հավաքականը կանցկացնի օգոստոսի 27-ին՝ մրցելով Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։