Not Selected

ԲԱՆՆԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ․ ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ՊԱՐԳԵՎԵՑ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

28/08/2021

Ուկրաինայում ընթացող Բաննիկովի հուշամրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 խաղաց Բուլղարիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ։

Մեր ֆուտբոլիստները առաջինն են բաց թողել գնդակը, բայց հիմնական ժամանակի ավարտին ավելացրած երկրորդ րոպեին կարողացել են գոլ խփել ու հավասարացնել հաշիվը, աչքի է ընկել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Լևոն Բաշոյանը։

Այս խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Լևոն Բաշոյանն ու Ալիկ Հովհաննիսյանը փոխարինման են մտել երկրորդ կեսում, իսկ Հայկ Ղազարյանը հայտավորված էր հանդիպմանը, բայց խաղաժամանակ չի ստացել։

Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի օգոստոսի 29-ին՝ Բելառուսի պատանեկան հավաքականի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։