Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՄԵՐ ԳՐՈՀՆԵՐԸ ՉԾԱՌԱՅԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ»

13/09/2021

VBET Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունից հետո (0-2) Արսեն Պետրոսյանը խոսել է հանդիպման մասին։

«Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տղաներին կատարած աշխատանքի համար, այն բավական մեծ ծավալի էր։ Առաջին 30-35 րոպեներին մենք վերահսկում էինք խաղը, մի քանի պահ ստեղծեցինք, բայց, այսպես ասած, մեր գործողություններն իրենց նպատակին չծառայեցին, չկարողացանք գոլ խփել։ Առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդի սկզբում ստանդարտ իրավիճակներից գոլ ընդունեցինք, ինչն էլ բարդացրեց իրավիճակը, այնուհետև երկկողմանի խաղ ստացվեց․ մենք փորձում էինք հետ բերել կորցրածը, «Փյունիկն» էլ հակագրոհների միջոցով էր առավելություն ստանում։ Բայց, ցավոք, այս խաղը պարտվեցինք»։