«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 6 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ
22/09/2021Սեպտեմբերի 22-ից 24-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 6 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Արման Օհանյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շապաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արմեն Առաքելյանին։
Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկայի» Մ-18 տարեկանների թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։
Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։