Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԼԻՏՎԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

27/09/2021

ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը խորվաթական Սեսվետե քաղաքում հանդիպեց Լիտվայի իր հասակակիցների հետ։ Համառ պայքարում մեր աղջիկները զիջեցին մրցակցին 2-1 հաշվով:

Մեր պատանեկան հավաքականի միակ գոլը խփեց «Ուրարտուի» ֆուտբոլիստուհի Միլենա Սայադյանը։ 

Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Միլենա Սայադյանը, Դիանա Մելիքբեկյանը, Արաքսյա Ամիրյանը և Հասմիկ Գրիգորյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ Լուսինե Կոստանյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։

Հավելենք, որ մեր ընտրանին առաջնության շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝  մրցելով Ղազախստանի Մ-17 տարեկանների հավաքականի հետ։ 

Միլենա Սայադյանի գոլը կարող եք դիտել մեր ինստագրամյան էջում։