Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

27/09/2021

«Ուրարտու» ակադեմիայում սեպտեմբերի 26-ին մեկնարկեց պատանի ֆուտբոլիստների ևս մեկ տարիքային խմբի սելեկցիոն գործընթաց։ Այս անգամ իրենց ֆուտբոլային ունակությունները ցուցադրեցին 2014 թվականին ծնված երեխաները: Մասնակից 53 երեխաները ըստ կատարած վարժությունների ու խաղերում ցուցաբերած ակտիվության գնահատվեցին։ Նրանք կմրցեն նաև երկրորդ փուլով, որից հետո կընտրվեն լավագույնները։  

Հավելենք, որ հաջորդիվ կանցկացվի նաև 2015 թվականին ծնված երեխաների սելեկցիան։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ սելեկցիոն գործընթացից․