Not Selected

ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ «ՆՄԱՆ ԽԱՂՈՒՄ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՎԱԼԻ ԷՐ»

29/09/2021

«Ուրարտու» - «Նոա» (0-1) խաղից հետո Արսեն Պետրոսյանը խոսել է խաղի մասին․

«Տիրելով նախաձեռնությանը ամբողջ խաղի ընթացքում՝ ցավալի էր պարտություն կրել։ Անուշադրության հետևանքով խաղավերջում գոլ բաց թողեցինք, ինչը նման խաղից հետո ուղղակի ցավալի կարելի է համարել։ Թիմն ուներ բազմաթիվ պահեր, որոնք չօգտագործեց ու փոխարենը գոլ բաց թողեց։ Ինչևէ, պետք է ուղղենք սխալներն ու շարժվենք առաջ»։