Not Selected

ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՄ՝ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆՔ»

30/09/2021

«Արարատ-Արմենիա-2»-ի նկատմամբ տոնած գեղեցիկ հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Ռուբեն Եսայանը խոսել է խաղի ու խփած գոլի մասին․

«Լարված խաղ ստացվեց, շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, ու ի վերջո հաղթեցինք։ Կարծում եմ՝ այս խաղից ու հաղթանակից հետո թիմը կսկսի ավելի լավ հանդես գալ։ Խփածս գոլից հետո մեր գործողություններն ավելի ակտիվացան, փորձում էինք արդեն առաջ անցնել հաշվի մեջ, ինչն էլ հաջողվեց մեզ և կարողացանք երկարատև դադարից հետո հաղթանակի հասնել»։