Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆԱԽԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՍԻՄՈՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

30/09/2021

2015-2017 թվականներին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հանդես եկած բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Կոստան իր ինստագրամյան էջում գրառում է կատարել «Ուրարտուի» երկարամյա աշխատակից, Արցախյան  պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի մասին՝ նշելով․ 

«Հարգանքի տուրք՝ իմ ճանաչած ամենամեծահոգի ու քաղաքակիրթ մարդկանցից մեկին, ում առաջինը հանդիպեցի 2015-ին, երբ ժամանեցի «Ուրարտու»։ Նա մշտապես օգնում ու աջակցում էր ինձ։ Հանգչես խաղաղությամբ, իմ ընկեր»։