Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԽՈՐՎԱԹԻԱՅՈՒՄ

30/09/2021

Խորվաթական Սեսվետե քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային շրջափուլը։ Վերջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը 1-2 հաշվով զիջեց Ղազախստանի մինչև 17 տարեկանների հավաքականին։ Մեր պատանեկան հավաքականի միակ գոլը խփեց «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհի Հասմիկ Գրիգորյանը։

Այդ խաղում խաղաժամանակ ստացան նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Միլենա Սայադյանը, Լուսինե Կոստանյանը, Դիանա Մելիքբեկյանը։

Երեք խաղի արդյունքում Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կրեց 3 պարտություն և խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Որակավորման փուլում մեր պատանեկան հավաքականը 3 խաղում կարողացավ 2 գոլ խփել։ Հատկանշական է, որ այդ գոլերը խփել են «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիներ Միլենա Սայադյանն ու Հասմիկ Գրիգորյանը։

Հասմիկ Գրիգորյանի գոլը կարող եք դիտել մեր ինստագրամյան էջում։