Not Selected

ՀՐԱՇԱԼԻ ՔԱՄԲԵՔ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ «ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԿԱՏԱՐՄԱՄԲ

30/09/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում մեկնարկեց երկրորդ շրջանը։ 8-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 3-1 հաշվով վստահ հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիա-2»-ի նկատմամբ։ Հյուրերի միակ գոլը խփեց Արմեն Հովհաննիսյանը, իսկ «Ուրարտու-2»-ի կազմում աչքի ընկան Ռուբեն Եսայանը, Արայիկ Էլոյանը և Գոռ Լուլուկյանը։ 

Այս թիմերի առաջին խաղում, որը կայացել էր ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում, գրանցվել էր ոչ-ոքի` 1-1 հաշիվը։

«Ուրարտու-2»-ն այս հանդիպումը բավականին լավ մեկնարկեց, թիմը կամք թելադրողի դերում էր և ամբողջությամբ վերահսկում էր խաղը։ Գոլային պահերի առումով կարելի է ասել, որ «Ուրարտու-2»-ը բավականին ակտիվ էր, սակայն արժանին պետք է մատուցել «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասապահ Վահե Բեկչյանին, որը մի քանի դրվագում փրկեց իր թիմին վերահաս գոլերից։ Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։

Երկրորդ կեսն էլ մեկնարկեց ճիշտ այնպես, ինչպես առաջին կեսը՝ «Ուրարտու-2»-ը շարունակում էր վերահսկել գնդակը, բայց դրավգներից մեկում թույլ տված սխալի արդյունքում «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստները բացեցին հանդիպման հաշիվը, աչքի ընկավ Արմեն Հովհաննիսյանը։

Հաշիվը վերականգնելու համար «Ուրարտու-2»-ից 9 րոպե պահանջվեց։ Աչքի ընկավ Ռուբեն Եսայանը՝ 1-1։ Խփած գոլից հետո «Ուրարտու-2»-ն էլ ավելի խանդավառ սկսեց գործել, վտանգավոր պահերը մրցակցի դարպասի մոտ շատացան, դրվագներից մի քանիսում «Արարատ-Արմենիա-2»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը։ Հանդիպման վերջնամասում «Ուրարտու-2»-ին հաջողվեց ևս երկու գոլ խփել։ 84-րդ րոպեին Արայիկ Էլոյանն առաջ մղեց թիմին, իսկ 3 րոպե անց փոխարինման մտած Գոռ Լուլուկյանը, ազատվելով մրցակցի ֆուտբոլիստներից, հեռահար փայլուն հարվածով գրավեց դարպասն ու ապահովեց թիմի առավելությունը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։ «Ուրարտու-2» - «Արարատ-Արմենիա-2» 3-1։ 

Այս տուրից հետո «Ուրարտու-2»-ը վաստակած 8 միավորով 5-րդն է։ Առջևում միջազգային դադարն է, որի ավարտից հետո կայանալիք 9-րդ տուրում մեր մրցակիցը կլինի ԲԿՄԱ-2-ը։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 3-1

0-1 Արմեն Հովհաննիսյան (59'), 1-1 Ռուբեն Եսայան (68'), 2-1 Արայիկ Էլոյան (84՛), 3-1 Գոռ Լուլուկյան (87')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 88․ Խարիտոն Այվազյան, 25. Սերգեյ Մկրտչյան (10․ Գոռ Լուլուկյան 57'), 18․ Համլետ Սարգսյան (16․ Արայիկ Էլոյան 73'), 33․ Վարդան Բաբախանյան (3․ Գագիկ Գևորգյան 90+3'), 20․ Ռուբեն Եսայան, 17․ Տիգրան Այունց (26․ Կարեն Գալստյան 90'), 11․ Արթուր Միսկիրիջյան (9․ Արթուր Իսրայելյան 73')։

Պահեստայիններ՝  96․ Հրաչյա Ալոյան, 3․ Գագիկ Գևորգյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 9․ Արմեն Աֆրիկյան, 15․ Կարեն Դավթյան, 26․ Կարեն Գալստյան, 10․ Գոռ Լուլուկյան, 16․ Արայիկ Էլոյան, 9․ Արթուր Իսրայելյան։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 1. Վահե Բեկչյան, 3․ Էրիկ Սմբատյան, 4․ Մամիկոն Դերմենջյան (ա), 16․ Դավիթ Սարգսյան, 5․ Սերյոժա Բաբայան, 99․ Արմեն Հովհաննիսյան, 25․ Նիկոլայ Կուդրյաշով (6․ Արման Պողիկյան 65'), 75․ Դավիթ Նալբանդյան, 2․ Հայկ Հովհաննիսյան (18․ Սարգիս Սահակյան 82'), 13․ Տիգրան Յաղմուրյան (19․ Սուրեն Զաքարյան 79'), 7․ Նարեկ Հովհաննիսյան (24․ Դավիթ Բարսեղյան 65')։

Պահեստայիններ՝ 12․ Արամ Մարկոսյան, 14․ Ռուբեն Հովսեփյան, 6․ Արման Պողիկյան, 17․ Գուրգեն Քոսյան, 24․ Դավիթ Բարսեղյան, 19․ Սուրեն Զաքարյան, 20․ Վրեժ Մկրտչյան, 11․ Նորայր Ղազարյան, 21․ Սուրեն Ապրեսյան, 18․ Սարգիս Սահակյան, 23․ Միքայել Ասլանյան, 10․ Յուրի Քոլոզյան։