Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

04/09/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատի» հետ։ Մեր տղաներն այդ խաղում առավելության հասան 3-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Լիվիո Միլտսը, Կարեն Մելքոնյանն ու Ուգոչուկվու Իվուն, իսկ «Արարատի» միակ գնդակը խփեց Էդգար Մալաքյանը։

Միջազգային խաղերով պարմանավորված՝ «Ուրարտուի» մի շարք ֆուտբոլիստներ նույնպես միացել են իրենց հավաքականներին։ Այդ իսկ պատճառով այսօր խաղաժամանակ ստացան մեր երիտսսարդ ֆուտբոլիստները։ «Ուրարտուի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև երիտասարդ դարպասապահ Հայկ Ղազարյանը։

Խաղի հաշիվը առաջինը բացեցին «Արարատի» ֆուտբոլիստները։ Աչքի ընկավ Էդգար Մալաքյանը։ 2 րոպե անց «Ուրարտուի» ֆուտբոլիստները խփեցին պատասխան գնդակը։ Հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լիվիո Միլտսը։ Մինչ ընդմիջման գնալը «Ուրարտուին» հաջողվեց նաև առավելություն ապահովել մրցակցի նկատմամբ, որը սեփական կիսադաշտում խախտեց խաղի կանոնները, ինչի հետևանքով մեր տղաները 11-մետրանոցի իրավունք վաստակեցին։ Այն անվրեպ իրացրեց Կարեն Մելքոնյանը՝ հաշիվը դարձնելով 2-1։

Երկրորդ խաղակեսը թիմերը բավական ակտիվ սկսեցին՝ երկուստեք գրոհների նետվելով։ Հանդիպման մրցավար Զավեն Հովհաննիսյանը այս խաղում երկրորդ անգամ ստիպված եղավ «Արարատի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակել։ Այս անգամ դիպուկ գտնվեց Ուգոչուկվու Իվուն։

Խաղավերջում ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց, բայց արդեն մեր դարպասի ուղղությամբ։ Բայց փոխարինման մտած Համլըտ Ումրեյանը երկակի սեյվով հետ մղեց մրցակցի հարվածը։ Նոր գոլեր խաղում չգրանցվեցին՝ 1-3։

Հավելենք, որ խաղաժամանակ ստացան նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներից մի քանիսը, որոնք այս ընթացքում մարզվում էին գլխավոր թիմի հետ՝ Արթուր Միսկիրիջյանը, Ռուբեն Եսայանը, Կարեն Գալստյանն ու Ֆելիքս Խաչատրյանը։

 

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-3

1-0 Էդգար Մալաքյան (29'), 1-1 Լիվիո Միլտս (32'), 1-2 Կարեն Մելքոնյան (11մ. 40'), 1-3 Ուգոչուկվու Իվու (11 մ. 53')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 26. Հայկ Ղազարյան (Մխիթար Ումրեյան 70'), 4. Արմեն Մանուչարյան (Խարիտոն Այվազյան 56'), 15. Աննան Մենսահ (Վարդան Արզոյան 59'), 67. Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան (Ֆելիքս Խաչատրյան 23'), 10. Կարեն Մելքոնյան:

Պահեստայիններ՝ Մխիթար Ումրեյան, Ֆելիքս Խաչատրյան, Կարեն Գալստյան, Խարիտոն Այվազյան, Վարդան Արզոյան, Արթուր Միսկիրիջյան, Ռուբեն Եսայան, Գոռ Լուլուկյան: