Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԼԻՏՎԱՅԻՆ

04/09/2021

Ուսումնամարզական հավաքի ընթացքում Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի իր հասակակից ընտրանու հետ։ Մեր հավաքականը մրցակցին զիջեց 4-0 հաշվով։

«Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը, Համլետ Սարգսյանն ու Ռուբեն Աբրահամյանը խաղադաշտ մտան թիմի մեկնարկային կազմում։ Սիմոնյանը, որը կատարում էր նաև ավագի պարտականությունները, ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ Սարգյանն ու Աբրահամյանը փոխարինվեցին 78-րդ րոպեին։

Հավելենք, որ այս հավաքականները ևս մեկ անգամ կմրցեն միմյանց հետ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ու կմեկնարկի 19:00-ին։