Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

10/01/2022

«Ուրարտու» ակադեմիայի որոշ թիմեր արդեն վերադարձել են արձակուրդից։ Մ-14-ից Մ-18 տարեկան պատանեկան թիմերը հունվարի 10-ին անցկացրին այս տարվա առաջին մարզումը։ Մ-13 տարեկանների բոլոր 3 թիմերը` «Ուրարտու-1-09»-ը, «Ուրարտու-2-09»-ը, «Ուրարտու-3-09»-ը, մարզումները կսկսեն հունվարի 12-ից, իսկ ավելի ցածր տարիքայինները կվերադառնան մարզումային բնականոն ընթացքին փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում։

Հավելենք, որ մանկապատանեկան առաջնությունների երկրորդ հատվածը կմեկնարկի այս տարվա մարտ ամսին։