Not Selected

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

15/01/2022

«Միկա» մարզահամալիրում հունվարի 15-ին մեկնարկեց Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։

«Ուրարտուի» աղջիկների 3 մասնակից թիմերից առաջինը սկսեց պայքարը՝ Մ-12 տարեկանների խմբում ուժերը չափելով «Արթիկ-աղջիկներ-1»-ի հետ։ Մերոնք զիջեցին մրցակցին 10-1 հաշվով։ «Ուրարտու-աղջիկներ-3»-ի կազմում միակ գոլը խփեց Լիանա Զաքարյանը։

Հավելենք, որ մեր մյուս երկու թիմերը իրենց ելույթները կսկսեն վաղը. «Ուրարտու-աղջիկներ-1»-ը կմրցի «Շիրակ-աղջիկներ-2»-ի, իսկ «Ուրարտու-աղջիկներ-2»-ը՝ «Սուրենավան-աղջիկներ-2»-ի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար 11:50-ին և 12:40-ին։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից.