Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՕՐ 2

16/01/2022

Կանանց ֆուտզալի բաց առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան «Ուրարտուի» միանգամից երկու թիմեր։

«Ուրարտու-աղջիկներ-1»-ը, որը հանդես է գալիս մինչև 16 տարեկանների խմբում, մրցեց «Շիրակ-աղջիկներ-2»-ի հետ։ Թիմերը հավասարապես պայքարեցին, և խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Շուշանիկ Հարությունյանը։

Հաջորդիվ մեկնարկեց մինչև 12 տարեկանների պայքարը, որտեղ «Ուրարտու-աղջիկներ-2»-ը հանդիպեց «Սուրենավան-աղջիկներ-2» թիմին։ Մերոնց հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Մեկական անգամ աչքի ընկան Լինա Առաքելյանը և Նարե Հովհաննիսյանը, իսկ Լիա Խաչյանը դարձավ դուբլի հեղինակ։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումներից.