Not Selected

ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ․ «ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ»

20/01/2022

Համլետ Սարգսյանը, որը տարեսկզբից մարզվում է գլխավոր թիմի կազմում, խաղաժամանակ ստացավ ԲԿՄԱ-ի հետ ստուգողական խաղում։ Գլխավոր թիմում ընդգրկվելու ու կայացած խաղի մասին ֆուտբոլիստն իր կարծիքն է հայտնել։

«ՈՒՐԱՐՏՈԻԻ» ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ինձ համար մեծ պատիվ է ընդգրկվել գլխավոր թիմում, մարզվել ու խաղալ այստեղ։ Տարբերություն, իհարկե կա, մարզումներն ավելի ինտենսիվ են անցնում, կարծում եմ՝ հարմարվել եմ այս տեմպին, ինձ այստեղ լավ եմ զգում։ Գլխավոր թիմում, ինչպես նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի թիմերի հետ խաղալն ավելի դժվար է, քանի որ թիմերի մակարդակը բարձր է, փորձառու ֆուտբոլիստներն էլ շատ են»։

ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա այս տարվա իմ առաջին խաղն էր՝ որպես գլխավոր թիմի ֆուտբոլիստ, կարծում եմ՝ վատ խաղ չանցկացրի։ Թիմն էլ կամաց-կամաց իր մարզավիճակին է գալիս։ Դեռ բավական ժամանակ կա մինչ առաջնության վերսկսումը, պետք է պատրաստվենք»։