Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՕՐ 4

23/01/2022

Կանանց ֆուտզալի բաց առաջնության մրցումային չորրորդ օրը իրենց հերթական հանդիպումներն անցկացրին մինչև 12 տարեկանների խմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-2» և «Ուրարտու-աղջիկներ-3» թիմերը։

«Նոա-աղջիկներ-2» - «Ուրարտու-աղջիկներ-2» թիմերի միջև պայքարում հաջողության հասավ մրցակիցը, խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Մեր թիմի միակ գոլը հեղինակեց Լինա Առաքելյանը։

Այնուհետև մեկնարկեց «Ուրարտու-աղջիկներ-3» - «Ավարայր ՖԶ» հանդիպումը։ Այս խաղում մեր աղջիկները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Ուրարտու-աղջիկներ-3»-ից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուսինե Սաֆարյանը։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ 4-րդ մրցումային օրվա հանդիպումներից․