Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

28/01/2022

Հունվարի 28-ին Փարաքարի Մշակույթի և Սպորտի ՀՈԱԿ-ի շենքում «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանը, Կարեն Մելքոնյանը, Նարեկ Աղասարյանը և Վարդան Արզոյանը հանդիպեցին համայնքի տարբեր տարիքային թիմերի ֆուտբոլիստների հետ։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որից հետո մեր ֆուտբոլիստները երեխաների հետ միասին ֆուտբոլ խաղացին։

Հանդիպման վերջում ներկաները Փարաքար համայնքի ղեկավար կազմի հետ միասին մոմավառություն կատարեցին՝ զոհված զինվորների հիշատակին։

Միջոցառումն ամփոփեցինք ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի հետ․

«Հանդիպումը շատ դրական եմ գնահատում, սա շատ կարևոր հոգեբանական խթան է այն երեխաների համար, որոնք զբաղվում են ֆուտբոլով, վստահ եմ, որ նման հանդիպումներն էլ ավելի կմոտիվացնեն նրանց՝ իրենց նպատակին հասնելու համար և տեսնելով ու շփվելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ՝ նրանք ավելի կձգտեն հասնելու իրենց ֆուտբոլային երազանքներին»։

Ներկայացնում  ենք լուսանկարներ հանդիպումից․