Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԱՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

01/10/2022

Հոկտեմբերի 1-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ ակադեմիայի սաների Երդման հանդիսավոր արարողությունը; Միջոցառմանը մասնակցում էին նոր ձևավորված՝ «Ուրարտու-1-12» և «Ուրարտու-2-12» թիմերը՝ մարզիչներ Գեղամ Հարությունյանի ու Նարեկ Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Միջոցառմանը ներկա էին «Ուրարտուի» և ակումբի ակադեմիայի ղեկավար կազմը, «Ուրարտուի» գլխավոր թիմի ֆուտբոլիստներ ու ակումբի սաներ հանդիսացող Ժիրայր Մարգարյանն ու Էդգար Գրիգորյանը, որոնք իրենց խոսքն ուղղեցին ակադեմիայի շարքերը նոր համալրած սաներին։

Ներկայացնում ենք երդման արարողության լուսանկարները