Not Selected

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 30-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

14/10/2022

Տեղեկացնում ենք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի 30-ամյակին նվիրված տոնակատարությանն ընդառաջ իրականացնում ենք հավատարմագրում լրագրողների համար՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք «Ուրարտու» - «Նոա» հանդիպումը լուսաբանելու, ինչպես նաև խաղին հաջորդող համերգային ծրագրին ներկա գտնվելու համար։

Հավելենք, որ տեղերը սահմանափակ են և կընդունվեն առաջին 20 հայտերը։

Հավատարմագրման համար անհրաժեշտ է ուղարկել անունն ու ազգանունը media@fcurartu.am հասցեին, նշելով լրատվամիջոցն ու գործունեության տեսակը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 21-ը ներառյալ։