Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏ-2»-ԻՆ

25/11/2022

Հայաստանի Առաջին խմբի 17-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Արարատ-2»-ի հետ ու զիջեցինք 2-1 հաշվով։ Մեր թիմի միակ գնդակը խփեց Լևոն Բաշոյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Ռազմիկ Հակոբյանն ու Բաբոու Չամը։

Միջազգային դադարի ընթացքում թիմերը միմյանց հետ ընկերական հանդիպում անցկացրին, որտեղ մեր թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Առաջնության 17-րդ տուրի այս հանդիպումը առաջին րոպեներից լարված էր. երկու թիմերն էլ փորձում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել։
9-րդ րոպեին դիրքային գրոհներից մեկի ժամանակ հարվածային դիրք դուրս եկած Էդիկ Վարդանյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց «Արարատ-2»-ի դարպասապահ Գոռ Մանուկյանը, որից հետո Լևոն Բաշոյանը, այնուամենայնիվ, գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Այս գոլից հետո խաղը բացվեց, բայց պայքարը հիմնականում ծավալվում էր դաշտի կենտրոնական հատվածում։ 30-րդ րոպեին հյուրերը տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որը բավական լավ իրացրեց Ռազմիկ Հակոբյանն ու հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլերով փոխանակվելուց հետո խաղի տեմպը չընկավ։ Մի քանի վտանգավոր պահ ևս տեսանք, բայց խաղակեսի ավարտից առաջ այլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը մի փոքր տարբերվում էր առաջինից նրանով, որ մեր ֆուտբոլիստներն ավելի շատ էին գործում պաշտպանությունում, գրոհներն էլ ավելի խորքից կազմակերպում։ 61-րդ րոպեին պաշտպանությունից դուրս գալիս թույլ տված սխալից մրցակիցն օգտվեց ու երկրորդ գնդակը խփեց։ Աչքի ընկավ Բաբոու Չամը։ Մեր տղաները չհանձնվեցին ու շարունակեցին պահեր ստեղծել։ Մի քանի անգամ լավ հնարավորություններ ունեցան Դավիթ Հարությունյանը, Հարություն Ստեփանյանը և Գառնիկ Մինասյանը։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները շատ վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն, ցավոք, մեր տղաներին ոչինչ չհաջողվեց փոխել խաղում, հաշիվը մնաց անփոփոխ։ «Ուրարտու-2» - «Արարատ-2»՝ 1-2։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի դեկտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելիս պայքարելով Լեռնային Արցախ-2 թիմի հետ։ Հանդիպումը կկայանա Սիսիանի քաղաքային մարզադաշտում, մեկնարկը՝ 14:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 1-2

1-0 Լևոն Բաշոյան (9'), 1-1 Ռազմիկ Հակոբյան (30'), 1-2 Բաբոու Չամ (61')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 12 Արա Ջոլաքյան, 21․ Հարություն Ստեփանյան, 15․ Կարեն Դավթյան (ա) (11․ Էրիկ Ղուլինյան 81), 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան (18․ Համլետ Սարգսյան 34' (25․ Դավիթ Ղիասյան 81'), 77․ Ալիկ Մկրտչյան, 35․ Իսաակ Բարրի, 16․ Էդիկ Վարդանյան (8․ Գևորգ Գրիգորյան 34' (9․ Արթուր Իսրայելյան 69'), 29․ Խաչատուր Կիրակոսյան, 10․ Դավիթ Հարությունյան։

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 18․ Համլետ Սարգսյան, 9․ Արթուր Իսրայելյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 5․ Արթուր Թալասյան, 19․ Կարեն Թալասյան, 17․ Էրիկ Ասատրյան, 25․ Դավիթ Ղիասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 14․ Արամ Հունանյան։

«ԱՐԱՐԱՏ-2»․ 1. Գոռ Մանուկյան, 18․ Էմիլ Զեյթնաղյան (16․ Զիլե Տիեիդե 46'), 10․ Նորայր Ղազարյան, 5․ Ռոման Մուրադյան, 24․ Դավիդ Շաքարյան, 3․ Արտակ Ասատրյան, 32․ Էդուարդ Գալստյան, 17․ Թիմուր Պուխով (99․ Աշոտ Քոչարյան 56'), 18․ Պարգև Աբրահամյան, 15․ Բաբոու Չամ, 8․ Ռազմիկ Հակոբյան (7․ Գևորգ Մխիթարյան 85')։

Պահեստայիններ՝  31․ Նարեկ Ոսկանյան, 7․ Գևորգ Մխիթարյան, 16․ Զիլե Տիեիդե, 6․ Գևորգ Արաբյան, 20․ Գագիկ Գումրոյան, 33․ Հարություն Հարությունյան, 99․ Աշոտ Քոչարյան, 9․ Լևոն Սարիբեկյան, 19․ Էդգար Կարապետյան, 73․ Ռուբեն Հովսեփյան։