Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՐ ՊԱՅՔԱՐ, ՈՐՆ ԻՆՔՆԵՐԴ ՏԵՍԱՔ՝ ԻՆՉՊԻՍԻՆ ԷՐ»

26/11/2022

Դմիտրի Գունկոն՝ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի ու գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Գավաթային խաղ էր, շատ ուժեղ մրցակցի դեմ, իհարկե, մենք պատրաստվել էին, հասկացել էինք՝ ինչպես է կառուցելու խաղը մրցակիցը։ Չգիտեինք՝ ինչ կազմով է այսօր դուրս գալու «Արարատ-Արմենիան», բայց կարծում եմ, որ խաղն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ էր։

ՆԱԽԿԻՆ ԹԻՄԻ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես միայն կենտրոնանում եմ խաղի վրա, դրանից առաջ և հատկապես խաղի ժամանակ, հատուկ էմոցիաներ ես չեմ զգում, «Արարատ-Արմենիայի» բոլոր ֆուտբոլիստների հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ։ Այո, նախորդ տարվա առաջնությունում մեզ մոտ վերջաբանն այդքան լավ չստացվեց, բայց միևնույն ժամանակ հարաբերությունները, որոնք ձևավորվեցին, մարզական են։ Այսօր պայքար կար խաղադաշտում, և դուք տեսաք՝ ինչպիսին էր այն, բնականաբար, սա սպորտ է, սա ֆուտբոլ է, կարծում եմ, որ հաշիվն օրինաչափ էր, խաղին համապատասխան»։

ՈՒ՞Մ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Մենք առանձին պատմություն ունենք՝ Աշխարհի առաջնության հետ կապված, երկար կպատմեմ, թիմում յուրաքանչյուրն իր հավաքականին է երկրպագում, ինձ բաժին է հասել Էկվադորը»։