Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՅՍՕՐ ԻՆՔՆԵՐՍ ՀԱՍԿԱՑԱՆՔ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

04/12/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում՝ «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-3) մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է հանդիպման մասին․

«Ուզում եմ ասել, որ առաջին շրջանի երկրորդ տուրում մենք այստեղ խաղացել ենք, ես այստեղ չէի այդ ժամանակ, և մարզիչներն ինձ ասացին, որ ծայրաստիճան ծանր խաղ էր, ինքնին արտագնա խաղը ծանր էր, և այսօր ես հասկացա՝ ինչու։ Շատ ծանր խաղ էր, մրցակիցն այս մարզադաշտում խաղում էր իր երկրպագուների ներկայությամբ, որոնք լսելի էին, խաղում էր շատ ագրեսիվ ու անձնուրաց։

Ինչ վերաբերում է հենց խաղին, ասեմ, որ այն մեկ ժամ ուշ սկսվեց, և երբ լույսը միացրին, հաշիվն արդեն 2-0 էր՝ հօգուտ «Շիրակի»։ Դրանից հետո թիմը սկսեց խաղալ, սկսեց ոչ այնպես, ինչպես ծրագրել էինք, բայց ամենակարևորը, ինչ կարող ենք քաղել այս խաղից այն է, որ այն տևում է 90 րոպե, դրան գումարած ավելացված ժամանակը, և ֆուտբոլիստը միշտ պետք է հավատա իր հաղթանակին։ Այսօր նրանք զգացին դա իրենց մաշկի վրա և դա շատ բան արժեր»: