Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻ

12/02/2022

Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերը ուղևորվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։

Արդեն վաղը «Ուրարտու» ակադեմիայի երկու թիմերը կանցկացնեն հավաքի շրջանակներում իրենց առաջին ստուգողական հանդիպումները, համապատասխանաբար՝ «Սելերո-06» և «Սելերո-09» թիմերի հետ։

Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն՝ յուրաքանչյուրը չորսական անգամ։ Նրանց մրցակիցները բացի «Սելերո» մարզադպրոցից կլինեն նաև «Լոկոմոտիվ Թբիլիսի», «Դինամո Թբիլիսի» և «Սաբուրթալո» ակումբների պատանեկան թիմերը։

Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ թիմերի ժամանումից.