Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

15/02/2022

Հունվարի 15-ին մեկնարկած Կանանց ֆուտզալի բաց առաջնությունում «Ուրարտուի» աղջիկների թիմերը ավարտեցին իրենց ելույթները խմբային փուլում։ 

Մեր աղջիկները մրցումային 6 խաղային օրերի ընթացքում հետևյալ ցուցանիշները գրանցեցին․

Մինչև 16 տարեկանների խումբ

«Ուրարտու-աղջիկներ-1» - 4 խաղ՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն

Մինչև 12 տարեկանների խումբ

«Ուրարտու-աղջիկներ-2» - 3 խաղ՝  2 հաղթանակ, 1 պարտություն

«Ուրարտու-աղջիկներ-3» - 3 խաղ՝ 2 հաղթանակ, 1 պարտություն

Թիմերը միասին հեղինակել են 37 գոլ և բաց թողել 23-ը։ «Ուրարտու-աղջիկների» երեք թիմերից ամենաշատ թվով գոլը հեղինակել է «Ուրարտու-աղջիկներ-2»-ի ֆուտբոլիստուհի Լինա Առաքելյանը՝ 9 գոլ։