Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 9 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

22/02/2022

Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը փետրվարի 25-ից 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Այդ կապակցությամբ «Ուրարտուից» միանգամից 9 ֆուտբոլիստուհիներ՝ Անի Օհանյանը, Սուսաննա Սահակյանը, Հասմիկ Գրիգորյանը, Էմմի Սարգսյանը, Մարիաննա Վարդանյանը, Դիանա Մելիքբեկյանը, Արաքսյա Ամիրյանը, Լուսինե Կոստանյանը և Միլենա Սայադյանը հրավիրել են պատանեկան հավաքական։

Հավելենք, որ հավաքի վերջին օրը աղջիկներն ընկերական հանդիպում կանցկացնեն «Ակադեմիա-08» թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 10։30-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր պատանեկան հավաքականին։