Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԹԻՄԵՐԸ ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

04/02/2022

Նախապատրաստվելով 2021/22 թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ մեր ակադեմիայի թիմերից երկուսը՝ «Ուրարտու-1-06»-ը և «Ուրարտու-1-09»-ը փետրվարի 12-ից 20-ը հավաք կանցկացնեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Հավաքի շրջանակում թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն՝ յուրաքանչյուրը չորսական։ Նրանց մրցակիցները կլինեն «Սելերո» մարզադպրոցի, «Լոկոմոտիվ Թբիլիսի», «Դինամո Թբիլիսի» և «Սաբուրթալո» ակումբների պատանեկան թիմերը։

Կից ներկայացնում ենք հավաքի խաղային օրացույցը՝

Փետրվարի 13

«Սելերո Ակադեմիա-06» - «Ուրարտու-1-06»

«Սելերո Ակադեմիա-09» - «Ուրարտու-1-09»

Փետրվարի 15

«Լոկոմոտիվ Թբիլիսի-06» - «Ուրարտու-1-06»

«Լոկոմոտիվ Թբիլիսի-09» - «Ուրարտու-1-09»

Փետրվարի 17

«Դինամո Թբիլիսի-06» - «Ուրարտու-1-06»

«Դինամո Թբիլիսի-09» - «Ուրարտու-1-09»

Փետրվարի 19

«Սաբուրթալո-06» - «Ուրարտու-1-06»

«Սաբուրթալո-09» - «Ուրարտու-1-09»

Խաղերի ժամանակացույցի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։