Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՍՈՉԻՈՒՄ

05/02/2022

Փետրվարի 7-ից 13-ը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի Սոչի քաղաքում՝ LOO-ARENA մարզահյուրանոցային համալիրի տարածքում։

Հավաքի շրջանակներում նախատեսվում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում՝ փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին, մեր տղաները կմրցեն «Սոչի-Մ» թիմի հետ, որը «Սոչի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմն է, իսկ փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ին, կխաղանք Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։

Հանդիպումների հետ կապված այլ մանրամասներ կտեղեկացնենք ավելի ուշ։