Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՕՐ 5

05/02/2022

Կանանց ֆուտզալի բաց առաջնության մրցումային հինգերորդ օրն իրենց հերթական հանդիպումներն անցկացրին մինչև 16 և մինչև 12 տարեկանների խմբերում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-1», «Ուրարտու-աղջիկներ-2» և «Ուրարտու-աղջիկներ-3» թիմերը։

«Սուրենավան-աղջիկներ-1» - «Ուրարտու-աղջիկներ-1» թիմերի միջև պայքարում հաջողության հասավ մրցակիցը, խաղն ավարտվեց 7-0 հաշվով։ Հարկ է նշել, որ մեր աղջիկները խաղացին առանց փոխարինումների։

Այնուհետև մեկնարկեց «Ուրարտու-աղջիկներ-2» - «Ոսկետափ-աղջիկներ-2» հանդիպումը։ Այս խաղում մեր աղջիկները 15 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Ուրարտու-աղջիկներ-2»-ից 6 գոլի հեղինակ դարձավ Լինա Առաքելյանը, 5 գոլ հեղինակեց Լիա Խաչյանը, հեթ-տրիկ ձևակերպեց Նարե Հովհաննիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վարդուհի Օհանյանը։

Խաղային օրվա մեր վերջին թիմը «Ուրարտու-աղջիկներ-3»-ն էր, որն ուժերը չափեց «Արարատի Արաքս-աղջիկներ» թիմի հետ։ Այս խաղում մերոնք երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Գոլերի հեղինակներ դարձան Նարե Ղազարյանը և Լուսինե Սաֆարյանը։

Վաղը, փետրվարի 6-ին, կկայանա նախորդ տուրից հետաձգված հանդիպումը՝ «Ուրարտու-աղջիկներ-1»-ի մասնակցությամբ։ Խաղը տեղի կունենա Արմավիրի սպորտդպրոցի մարզադահլիճում և կմեկնարկի ժամը 11:00-ին։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ 5-րդ մրցումային օրվա հանդիպումներից․