Not Selected

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԶԱԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՕՐ 6

06/02/2022

Կանանց ֆուտզալի բաց առաջնության մրցումային հերթական օրը մինչև 16 տարեկանների խմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկներ-1»-ն անցկացրեց նախորդ տուրից հետաձգված հանդիպումը։

«Ուրարտու-աղջիկներ-1» - «Նոա-աղջիկներ-1»  թիմերի միջև ծավալվեց լարված պայքար, որում ի վերջո հաջողության հասավ մրցակիցը։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկրորդ կեսի սկզբնամասում մրցակից թիմը բացեց խաղի հաշիվը, որին րոպեներ անց հեռվից կատարած գեղեցիկ հարվածով պատասխանեց Լյուդմիլա Հակոբյանը՝ 1-1։ Սակայն հանդիպման վերջին րոպեներին մեր դարպասն ընդունեցինք ևս մեկ գնդակ, և խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ «Նոա-աղջիկներ-1»-ի: