Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՎԱՔԸ ՍՈՉԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

06/02/2022

Փետրվարի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմը մեկնեցին Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ մինչև փետրվարի 13-ը կնախապատրաստվեն առաջնության վերսկսմանը։

Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ

Անատոլի Այվազով, Լևոն Տեր-Մինասյան, Հայկ Ղազարյան

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Աննան Մենսահ, Նանա Անտվի, Արմեն Մանուչարյան, Սալոմոն Նիրիսարիկե, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Պյոտր Տեն, Վարդան Արզոյան, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Հակոբ Հակոբյան, Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Ռոբերտ Բաղրամյան

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ

Ջոնել Դեսիրե, Կարեն Մելքոնյան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան

Վատառողջ լինելու պատճառով դեռ Սոչի չեն մեկնել դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Էդգար Գրիգորյանը։

 

Հիշեցնենք, որ այս հավաքի շրջանակներում նախատեսված է երկու ստուգողական հանդիպում՝ փետրվարի 8-ին մեր ֆուտբոլիստները կմրցեն «Սոչի-Մ» թիմի, իսկ փետրվարի 12-ին՝ Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։