Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

07/02/2022

Փետրվարի 11-ից 15-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակներում փետրվարի 14-ին և 16-ին նախատեսված են երկու ընկերական հանդիպումներ Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 16:00-ին։

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ռուբեն Աբրահամյանին, Նարեկ Դավթյանին, Համլետ Սարգսյանին և Սամվել Հակոբյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։