Not Selected

ՈՉ-ՈՔԻ «ՍՈՉԻ II» ԹԻՄԻ ՀԵՏ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

08/02/2022

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչի քաղաքում: Փետրվարի 8-ին մեր թիմը ստուգողական հանդիպում անցկացրեց «Սոչի II»-ի հետ, որը հանդիսանում է «Սոչի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում աչքի է ընկել Ջոնել Դեսիրեն, իսկ Սոչին ներկայացնող թիմի միակ գոլը խփեց փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը։

Խաղն անցավ բավականին անբարենպաստ եղանակային պայմաններում, բայց դա չխանգարեց թիմերին ակտիվ սկսել հանդիպումը և խաղարկել հարձակվողական կոմբինացիաներ։ Առաջին խաղակեսում «Ուրարտուն» ուներ մի քանի հնարավորություն բացելու խաղի հաշիվը տուգանային հարվածներից, սակայն դա անել չհաջողվեց։ Հարկ է նշել, որ «Սոչիի» երիտասարդական թիմը շատ լավ էր պաշտպանվում։ Ի վերջո, թիմերը գնացին ընդմիջման առանց խաղի հաշիվը բացելու։

Երկրորդ կեսը երկու կողմերը կրկին ակտիվ մեկնարկեցին ինչի արդյունքում 65-րդ րոպեին «Ուրարտուին» հաջողվեց բացել խաղի հաշիվը, աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն։ Երկու թիմերը շարունակեցին փորձարկել տարատեսակ դիրքային հարձակումներ՝ փորձելով սպառնալ մրցակցի դարպասին։ Հանդիպման վերջին րոպեին Սոչի ներկայացնող երիտասարդներին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը և ոչ-ոքի կորզել ստուգողական խաղում․ «Ուրարտու» - «Սոչի II» 1-1:

Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող հավաքի շրջանակում երկրորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի փետրվարի 12-ին, մրցելով «Դինամո Մինսկ» ֆուտբոլային ակումբի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 13:00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՍՈՉԻ II» 1-1

1-0 Ջոնել Դեսիրե (65’), 1-1 փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ (90’)

«ՈՒՐԱՐՏՈՒ»։ 96. Անատոլի Այվազով (31․ Լևոն Տեր-Մինասյան 70’), 36. Խարիտոն Այվազյան, 4. Արմեն Մանուչարյան, 15. Աննան Մենսահ (18․ Սալոմոն Նիրիսարիկե 60'), 14․ Պյոտր Տեն (34․ Էրիկ Փիլոյան 70'), 5. Հակոբ Հակոբյան (95․ Վարդան Արզոյան 70’), 19. Սերգեյ Մկրտչյան (22. Արթուր Միրանյան 45'), 9. Նարեկ Աղասարյան (28․ Ռոբերտ Բաղրամյան 60’), 8․ Ուգոչուկվու Իվու (29․ Համլետ Սարգսյան 60’), 12․ Ջոնել Դեսիրե (6․ Արման Ղազարյան 70’), 21․ Նարեկ Գրիգորյան (20․ Գոռ Լուլուկյան 60՛).

Պահեստայիններ՝ 1. Հայկ Ղազարյան, 31. Լևոն Տեր-Մինասյան, 2. Նանա Անտվի, 6. Արման Ղազարյան, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 34. Էրիկ Փիլոյան, 67. Վադիմ Պարամոնով, 95. Վարդան Արզոյան, 20. Գոռ Լուլուկյան, 28. Ռոբերտ Բաղրամյան, 29. Համլետ Սարգսյան, 90. Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 22. Արթուր Միրանյան.