Not Selected

ԻԼՇԱՏ ՖԱՅԶՈՒԼԻՆԸ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ

09/02/2022

Փետրվարի 9-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում կայացավ հերթական սեմինարը, որն անցկացնում էր «Ուրարտուի» ակադեմիայի նախկին տնօրեն, հետագայում էլ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Իլշատ Ֆայզուլինը։

48-ամյա մասնագետը սեմինարի ընթացքում կիսվեց մանկապատանեկան ֆուտբոլում իր ունեցած հսկայական փորձով։ Սեմինարին մասնակցում էին «Ուրարտու» ակադեմիայի մարզչական ողջ անձնակազմը, իսկ ուղղվածությունը՝ 5-ից 16 տարեկան ֆուտբոլիստների ձևավորումն էր, նրանց հետ աշխատանքային ճիշտ մոտեցում ցուցաբերելու մեթոդիկան։

Սեմինարից հետո Իլշատ Ֆայզուլինը կիսվեց իր տպավորություններով․

«Մարզիչներից շատերին ճանաչում էի, դեռևս միասին աշխատելու ժամանակահատվածից, տեսա նաև նոր դեմքերի, որոնք նոր են համալրել ակադեմիայի մարզչական շտաբը։ Գիտեմ, որ այստեղ մարզիչներին միշտ նոր ինֆորմացիա է մատուցվում, որպեսզի նրանք առաջադիմեն։ Նկատեցի հետաքրքրություն սեմինարի մասնակիցների կողմից, այն անչափ կարևոր էր։ Որովհետև ցանկացած նոր ինֆորմացիա նոր հնարավորություն է կիրառելու այն քո աշխտանքային փուլերում»։

Հավելենք, որ նման դասընթաց-սեմինարները կրելու են շարունակական բնույթ և կազմակերպվելու են պարբերաբար։