Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԹԻՄԻ ՄՈՏ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»

12/04/2022

«Նոայի» հետ խաղում գրանցած ոչ-ոքիից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հայտնել է խաղի մասին իր կարծիքը․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ խաղ չանցկացրինք, հոգնած էինք ու հոգնեցինք նաև ոչ այն պատճառով, որ ինտենսիվ խաղ էինք խաղացել մի քանի օր առաջ «Արարատ-Արմենիայի» հետ, այլև որ այսօր համակարգված ֆուտբոլ չէինք խաղում, երկար փոխանցումները շատ էին, աշխատանքը շատ ավելի մեծ էր։ Մրցակիցն էլ ուներ պահեր, կարող էինք նաև պարտվել»։

ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարդանյանի վնասվածք էր ստացել դեռ հավաքականի խաղերի ժամանակ, այդպես նա վերադարձավ, այժմ անհատական մարզումններ է անցկացնում ու վերականգնման փուլում է»։