Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 5 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

18/04/2022

Ապրիլի 18-ից 20-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։

Հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Ուռուշանյանը, Խոսրով Ղազարյանը, Դավիթ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը և Դավիթ Հարությունյանը։ 

Հավաքի ընթացքում պատանեկան ընտրանին նաև ընկերական հանդիպումներ կանցկացնի։ Ապրիլի 19-ին Գևորգ Պողոսյանի տղաները կմրցեն «Փյունիկ-1-07», իսկ ապրիլի 20-ին՝ «Արարատ-05» թիմերի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն 11։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։