Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿՐԿԻՆ ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ

19/04/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց ԲԿՄԱ-2-ի հետ պայքարում։
Նախորդ հանդիպումն այս թիմերի միջև ավարտվել էր «Ուրարտու-2»-ի վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Այս խաղում մեր թիմի կազմը նախորդ տուրի՝ «Արարատ-Արմենիա-2»-ի հետ խաղի համեմատ, որը նույնպես գոլազուրկ ոչ-ոքիով էր ավարտվել, փոփոխություններ չէր կրել։ Միայն Արթուր Մելիքյանի փոխարեն որակազրկումից հետո խաղադաշտում էր թիմի ավագ Ֆելիքս Խաչատրյանը։

ԲԿՄԱ-2-ի հետ հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Վտանգավոր պահերը քիչ էին երկու թիմերի կատարմամբ։ Մեկ անգամ գործողության մեջ տեսանք մեր դարպասապահ Հայկ Ղազարյանին։ 

Երկրորդ խաղակեսում ավելի շատ հնարավորություններ ուներ հենց «Ուրարտու-2»-ը։ Մի դեպքում ստանդարտ իրավիճակից մեր տղաները կարող էին բացել հաշիվը, որոշ լավ պահեր ունեին հակագրոհելիս, իսկ խաղավերջում ամենաիրական հնարավորությունը բաց թողեց Ռուբեն Եսայանը՝ վրիպելով նպաստավոր դիրքից։

Այսպիսով, այս տուրով ավարտվեց Առաջին խմբի առաջնության երրորդ հատվածը, իսկ «Ուրարտու-2»-ի հաջորդ հանդիպումը ապրիլի 23-ին է՝ «Ուրարտու-3» մարզադաշտում։ Թիմի մրցակիցը կլինի «Փյունիկ Ակադեմիան»։

ԲԿՄԱ-2 - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-0

ԲԿՄԱ-2․ 16․ Ռաֆայել Մանասյան, 48. Էրիկ Հովակիմյան (43. Վարդան Թովմասյան 81'), 34. Մհեր Քանքանյան, 40. Հարություն Ասատրյան, 17. Դավիթ Սարգսյան, 21. Սերոբ Գալստյան (13. Տիգրան Սարգսյան 56'), 36. Վահրամ Մախսուդյան, 22. Վոլոդիա Սամսոնյան (33. Գոռ Առաքելյան 46'), 44. Ալեն Ղալթախչյան (20. Ախմեդ Ջինդոյան 46'), 47. Ռուբեն Աբրահամյան, 27. Վլադիմիր Մուրադյան (39. Սպարտակ Հայրապետյան 72')։

Պահեստայիններ՝  51․ Անդրանիկ Մարտիրոսյան, 41. Տիգրան Վարդանյան, 31. Յուրի Մարտիրոսյան, 13. Տիգրան Սարգսյան, 43. Վարդան Թովմասյան, 2. Դավիթ Շաքարյան, 39. Սպարտակ Հայրապետյան, 49. Վոլոդիա Մելքոնյան, 37. Արամայիս Խաչատրյան, 33. Գոռ Առաքելյան, 15. Նարեկ Խաչատրյան, 20. Ախմեդ Ջինդոյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Հայկ Ղազարյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (ա), 2․ Էրիկ Փիլոյան, 6․ Ռադիկ Սարգսյան, 99․ Պետրոս Մանուկյան, 33․ Վարդան Բաբախանյան, 18․ Համլետ Սարգսյան (26․ Կարեն Գալստյան 75'), 17․ Տիգրան Այունց (9․ Արթուր Իսրայելյան 46'), 20․ Ռուբեն Եսայան, 16․ Հայկ Ղևոնդյան (77․ Գրիգոր Հովհաննիսյան 75'), 7. Սամվել Հակոբյան։ 

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 26․ Կարեն Գալստյան, 9․ Արթուր Իսրայելյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 2․ Արթուր Մելիքյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 12․ Արա Ջոլաքյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան, 15․ Կարեն Դավթյան։