Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

02/04/2022

Միջազգային դադարից հետո Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Լեռնային Արցախի» հետ և զիջեց 6-0 հաշվով։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յեիսոն Ռասսինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նորիկ Մկրտչյանը, Մատար Բադջին և Արսեն Հովհաննիսյանը։ 

Թիմերն ընդամենը 2 շաբաթ առաջ էին հանդիպել՝ հետաձգված տուրի շրջանակում։ Սիսիանում կայացած խաղում մրցակիցն առավելության էր հասել 2-1 հաշվով։

Մեր հարկի տակ հանդիպումը ակտիվ մեկնարկ ունեցավ և արդեն առաջին կեսում գոլեր տեսանք։ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները հանդիպման հաշիվը բացեցին 17-րդ րոպեին։ Թիմին առաջ մղեց Նորիկ Մկրտչյանը։

Մինչ ընդմիջման գնալը հյուրերը հասցրեցին նաև կրկնապատկել ունեցած առավելությունը, այս անգամ աչքի ընկավ Յեիսոն Ռասսինեսը։ «Ուրարտու-2»-ն էլ խաղակեսի ավարտին լավ հնարավորություն ուներ մեկ գոլ խփելու, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Արթուր Իսրայելյանի հարվածը բարձր ստացվեց։

Երկրորդ խաղակեսի սկզբում մեր տղաները ևս մի քանի պահ ունեին, սակայն դրանցից ոչ մեկը գոլի չվերածվեց։ Փոխարենը հյուրերը ևս 4 գոլ կարողացան խփել։ Մատար Բադջին հաշիվը դարձրեց 0-3, այնուհետև Յեիսոն Ռասսինեն հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ հանդիպման վերջակետը տուգանայինից խփած գոլով դրեց Արսեն Հովհաննիսյանը։ 

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ի մրցակիցը հաջորդ խաղում Գյումրիի «Շիրակն» է, որին թիմը կհյուրընկալվի ապրիլի 9-ին։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 0-6

0-1 Նորիկ Մկրտչյանը (17'), 0-2 Յեիսոն Ռասսինես (20'), 0-3 Մատար Բադջի (52'), 0-4 Յեիսոն Ռասսինես (75'), 0-5 Յեիսոն Ռասսինես (77'), 0-6 Արսեն Հովհաննիսյան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Ռադիկ Սարգսյան, 39․ Նարեկ Դավթյան, 2․ Արթուր Մելիքյան, 99․ Պետրոս Մանուկյան (8․ Գևորգ Գրիգորյան 80'),  33․ Վարդան Բաբախանյան (ա), 26․ Կարեն Գալստյան (18․ Համլետ Սարգսյան 46'), 9․ Արթուր Իսրայելյան (77․ Գրիգոր Հովհաննիսյան 71'), 20․ Ռուբեն Եսայան (11․ Արթուր Միսկիրիջյան 61'), 16․ Հայկ Ղևոնդյան, 7. Սամվել Հակոբյան։ 

Պահեստայիններ՝ 55․ Հայկ Ղազարյան, 3․ Գագիկ Գևորգյան, 18․ Համլետ Սարգսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 12․ Արա Ջոլաքյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ». 12. Գոռ Մանուկյան, 8․ Տիգրան Սիմոնյան (27․ Սոու Աբաբակար 55'), 31․ Վլադիմիր Խարատյան (6․ Արամ Կոստանդյան 55'), 99․ Նթոնե Վալդո, 25․ Մատար Բադջի (9․ Արսեն Հովհաննիսյան 69'), 7․ Նորիկ Մկրտչյան (77․ Մարվին Պերեա 69'), 21․ Վադիմ Հայրիյան, 3․ Բոբ Տոբի Ժոպե, 30․ Համլետ Ասոյան, 2․ Մարատ Կարապետյան (ա), 89․ Յեիսոն Բոսսա Ռասսինես (88․ Աշոտ Քոչարյան 78')։

Պահեստայիններ՝  1․ Տիգրան Սարգսյան, 51․ Ռոնալդ Մելքումյան, 27․ Սոու Աբաբակար, 6․ Արամ Կոստանդյան, 17․ Արարատ Չիլինգարյան, 9․ Արսեն Հովհաննիսյան, 88․ Աշոտ Քոչարյան, 77․ Մարվին Պերեա։