Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԷՐ ԵՐԿՈՒ ԽԱՂԱԿԵՍԵՐՈՒՄ»

20/04/2022

«Նորավանքի» հետ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղը շատ հակասական էր, առաջին և երկրորդ խաղակեսերի մեջ տարբերությունն ահռելի էր։ Կարծում եմ՝ մենք առաջին խաղակեսը վերահսկում էինք լիովին, հոգնեցնում էինք մրցակցին՝ ունենալով մեր պահերը։ Սա ամբողջովին բացակայում էր երկրորդ խաղակեսում, տեսանք հակառակ պատկերը։ Չնայած ունեինք պահեր ինչպես մենք, այնպես էլ «Նորավանքը»՝ բայց սա բավարար չէր, քանի որ մեր խաղը երկրորդ խաղակեսում վատն էր»։

ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Եթե նկատել եք, մեր թիմում խաղում են շատ լավ ու երիտասարդ ֆուտբոլիստներ և նրանք խաղում են ոչ թե որովհետև հայ են, այլ որովհետև իսկապես ուժեղ են։ Մեզ մոտ սա միակ դրական բանը չէ, պարզապես այսօր մեծ էր տարբերությունը առաջին և երկրորդ խաղակեսերում մեր ցուցադրած խաղի միջև։

Այո, «Նորավանքին» նաև հաղթել ենք, բայց յուրաքանչյուր թիմ յուրովի է, և «Նորավանքն» էլ իր հերթին ուժեղ մրցակիցների է հաղթել ու այժմ գավաթի եզրափակչում է։ Իսկ այսօրվա խաղի երկրորդ խաղակեսը մեր կատարմամբ վատն էր»։