Not Selected

ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՆՈՐԱՎԱՆՔԻՆ»

20/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Նորավանքին»։ Գոլառատ խաղում առավելության հասան տանտերերը։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ դարձան Ուգոչուկվու Իվուն և Արթուր Միրանյանը, իսկ «Նորավանքից» դուբլ ձևակերպեց Բաբու Չամը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Եվգենի Կոբզարը։

Առաջնությունում այս թիմերը միմյանց էին հանդիպել մրցաշրջանի երրորդ հատվածում։ Մեր հարկի տակ կայացած խաղում հաղթողը չէր պարզվել։

Այս խաղը «Ուրարտուն» սկսեց բավական վստահ, մեր տղաները գնդակի լավ վերահսկումով գրոհներ էին ձեռնարկում։ «Նորավանքն» էլ խաղասկզբից մեծ պրեսինգ էր գործի դրել։ Խաղակեսի միջնամասում «Ուրարտուի» հերթական գրոհով բացվեց հանդիպման հաշիվը։ Դեսիրեի առաջխաղացումից հետո գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ուգոչուկվու Իվուն։

Առաջին խաղակեսում այլ գոլեր չտեսանք, և թիմերն ընդմիջման գնացին «Ուրարտուի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց նախորդ 3 մրցաշրջանները մեր թիմի կազմում անցկացրած ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը։ Մի քանի րոպե անց «Նորավանքին» հաջողվեց նաև առաջ անցնել հաշվի մեջ։ Մեր տուգանայինում ոչինչ չխանգարեց Բաբու Չամին խփել թիմի երկրորդ գնդակը։ Բայց այս առավելությունը երկար պահել մեր տղաները թույլ չտվեցին։ Դիրքային գրոհի արդյունքում Ջոնել Դեսիրեն գնդակը փոխանցեց Արթուր Միրանյանին, որն էլ եզրափակեց հարվածն ու խփեց պատասխան գնդակը։ Հավասար հաշվի ժամանակ լարվածությունն էլ ավելի մեծացավ։ Փոխարինման մտած Դմիտրո Խլյոբասն իր պահն ունեցավ, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։ Մինչ խաղավերջ «Ուրարտուն» մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, սակայն 84-րդ րոպեին «Նորավանքը» խփեց հաղթական գնդակը։ Բաբու Չամն էլ դուբլի հեղինակ դարձավ։ 

Հավելենք, որ հաջորդ տուրն «Ուրարտուն» բաց կթողնի, իսկ 30-րդ տուրում՝ ապրիլի 28-ին, սեփական հարկի տակ կհյուրընկալի «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 19:30-ին։

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-2

0-1 Ուգոչուկվու Իվու (25'), 1-1 Եվգենի Կոբզար (51'), 2-1 Բաբու Չամ (58'), 2-2 Արթուր Միրանյան (67'), 3-2 Բաբու Չամ (84')

«ՆՈՐԱՎԱՆՔ» 1. Հենրի Ավագյան, 5. Նորայր Նիկողոսյան, 7. Անդրանիկ Քոչարյան (14. Արման Խաչատրյան 67’), 99. Արման Մկրտչյան, 25. Էբերտ Կարդոսո, 8. Ուֆուոմա Ջուլիոս (88. Արամ Քոչարյան 67’), 9. Եվգենի Կոբզար (4. Միխայիլ Բաշիլով 70’), 22. Տիմուր Ռուդոսելսկիյ (ա) (63. Թեմուր Մուստաֆին 32’), 18. Բաբու Չամ, 17. Շուեյբու Լալլի Իբրահիմ, 6. Մոզես Էնոկելա Քենդիդուս:

Պահեստայիններ՝ 12. Դանիիլ Յարուսով, 10. Կարեն Նալբանդյան, 11. Արման Ասիլյան, 14. Արման Խաչատրյան, 37. Սերգեյ Օրլով, 63. Թեմուր Մուստաֆին, 20. Սիմոն Օբոնդե, 4. Միխայիլ Բաշիլով, 77. Դավիթ Մինասյան, 21. Արթուր Ավագյան, 88. Արամ Քոչարյան, 15. Յեննե Տենտոն։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» 24. Արսեն Բեգլարյան (ա), 2. Նանա Անտվի (36. Խարիտոն Այվազյան 80’),  4. Արմեն Մանուչարյան, 67. Վադիմ Պարամոնով, 88. Ժիրայր Մարգարյան (25. Էդգար Գրիգորյան 87'), 19. Սերգեյ Մկրտչյան (10. Կարեն Մելքոնյան 87'), 9. Նարեկ Աղասարյան, 8. Ուգոչուկվու Իվու,  20. Գոռ Լուլուկյան, 22. Արթուր Միրանյան, 12. Ջոնել Դեսիրե (13. Դմիտրո Խլյոբաս 64’)։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 31. Լևոն Տեր-Մինասյան, 14. Պյոտր Տեն, 25. Էդգար Գրիգորյան, 5. Հակոբ Հակոբյան, 36. Խարիտոն Այվազյան, 6. Արման Ղազարյան, 90. Օլեգ Պոլյակով, 13. Դմիտրո Խլյոբաս, 10. Կարեն Մելքոնյան։