Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱՅՑԸ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՃԵՄԱՐԱՆ

22/04/2022

«Ուրարտուն» այս անգամ այցելել էր Անանիա Շիրակացի ճեմարան։ Մեր ֆուտբոլիստներ Արթուր Միրանյանն ու Սերգեյ Մկրտչյանը ճեմարանի աշակերտների հետ հանդիպում ունեցան, ապա ներգրավվեցին թիմերի ֆուտբոլային հանդիպման մեջ՝ որպես մրցավարներ: Հատկանշական է, որ 4-2 հաշվով հաղթանակ տոնեց նարնջագույնների թիմը, հաղթողների մրցանակն էլ անձամբ հանձնեցին մեր ֆուտբոլիստները։ 

Մեր ակումբը ավանդույթի համաձայն շարունակական կդարձնի համագործակցությունն ու այցելությունները նման հաստատություններ։

Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարներն ու տեսանյութը.