Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ԽԱՂԸ՝ ԱՌԱՆՑ ԳՈԼԵՐԻ

23/04/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրընկալել էր «Փյունիկ Ակադեմիային»։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։

Նրանց միջև կայացած վերջին խաղը գարնանային հատվածի մեկնարկային տուրում էր, որն ամբողջովին այլ սցենարով էր ընթացել․ «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տոնել։

Մեր հարկի տակ հանդիպումն այդքան էլ գրոհներով ու վտանգավոր պահերով հարուստ չէր: «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստների կատարմամբ հատկապես շատ էին հեռվից կատարած հարվածները, որոնք որոշակի վտանգ, այնուամենայնիվ, պարունակում էին։ Հյուրերի մոտ իրական գոլային պահերն ավելի քիչ էին։ Այդ դրվագներում կամ գնդակը շեղ շեղ էր ընթանում, կամ գործողության մեջ տեսնում էինք մեր դարպասապահ Լևոն Տեր-Մինասյանին։ Գրավել միմյանց դարպասը թիմերին այդպես էլ չհաջողվեց մինչ հանդիպման ավարտը։ 

Այսպիսով, «Ուրարտու-2»-ն արդեն 3-րդ խաղն անընդմեջ չի գրավում մրցակիցների դարպասն ու անառիկ է պահում սեփականը։ 

Թիմերը շարունակում են մրցաշարային աղյուսակում մնալ հարևաններ․ «Ուրարտու-2»-ը՝ 25, իսկ «Փյունիկ Ակադեմիան» 28 միավորով։

Հաջորդ հանդիպումն առաջնությունում մեր տղաները կանցկացնեն ապրիլի 30-ին՝ Կապանում հյուրընկալվելով «Գանձասարին»։ Խաղը կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Լևոն Տեր-Մինասյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 4․ Էրիկ Փիլոյան, 99․ Պետրոս Մանուկյան, 6․ Ռադիկ Սարգսյան, 33․ Վարդան Բաբախանյան, 17․ Տիգրան Այունց, 26․ Կարեն Գալստյան, 16․ Հայկ Ղևոնդյան, 20․ Ռուբեն Եսայան, 7․ Սամվել Հակոբյան։

Պահեստայիններ՝  22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 9․ Արթուր Իսրայելյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 2․ Արթուր Մելիքյան, 12․ Արա Ջոլաքյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան, 15․ Կարեն Դավթյան։

«ՓՅՈՒՆԻԿ ԱԿԱԴԵՄԻԱ»․ 32. Սերգեյ Միքայելյան, 85․ Կառլեն Հովհաննիսյան, 60․ Մարկ Ավետիսյան, 38․ Հայկ Թաթոսյան, 44․ Կարեն Մուրադյան (ա), 31․ Լևոն Պետրոսյան, 50․ Էրիկ Ամիրխանյան, 89․ Արիս Կարապետյան, 21․ Կարլոս Տավարես, 20․ Տիագո Գալվաո Դա Սիլվա, 3․ Բրունո Անդրադե Նասսիմենտո։

Պահեստայիններ՝  16․ Վլադ Չատունց, 17․ Լևոն Վարդանյան, 56․ Հայկ Հովսեփյան, 53․ Դանիել Զաքարյան, 83․ Վյաչեսլավ Աֆյան, 48․ Իշխան Դարբինյան, 51․ Արմեն Ադամյան, 63․ Էրիկ Պապիկյան, 68․ Նարեկ Բարոյան։